Ընկերությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում հիդրոինժեներական, քաղաքացիական, արդյունաբերական և ճանապարհաշինական ընկերություններին ոռոգման և դրենաժային, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման և պահպանման, տեխնիկական, առևտրային, կազմակերպչական, կառավարման, կառուցվածքային, բաժանորդների սպասարկման և ՇՄԱԳ-ի ոլրտներում՝
Ճարտարագիտական հետազոտությունները կատարվում և մշակվում են նորագույն տեխնոլոգիաների, սարքավորումների և ծրագրային փաթեթների կիրառմամբ (անօդաչու թռչող սարքեր, Trimble R7 GPS կայան, Trimble DiNi էլեկտրոնային մակարդակաչափ, Echolot ուլտրաձայնային խորաչափ և այլն):
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունն անցկացվում է պատվիրատուի և մեր ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության հիմնական նպատակը ընտրված նախագծային լուծումների համապատասխանության ապահովումն է ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին:
Համալիր փորձաքննության ենթակա են քաղաքաշինական այն նախագծային փաստաթղթերը, որոնցով, բացի զուտ քաղաքաշինական մոտեցումներից, պահանջվում է նաև շրջակա միջավայրի ու պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, կապի համակարգերի, տրանսպորտային, էներգետիկ ու ինժեներական այլ ենթակառուցվածքների, արդյունաբերական անվտանգության, ինչպես նաև ընդերքի արդյունավետ օգտագործման, տեխնոլոգիական, սանիտարահիգիենիկ միջոցառումների իրականացումը:
Նախագծի պարզ փորձաքննությունը իրականացվում է քաղաքաշինական օբյեկտի ճարտարապետաշինարարական և արտաքին ու ներքին ինժեներական համակարգերի հուսալիության, կայունության, անվտանգության, ինչպես նաև մարդկանց առողջության ապահովմանն ուղղված օրենսդրական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին`նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը հավաստելու առումով:
Բնապահպանական և սոցիալական գործընթացների կառավարման խնդիրների բարելավման նպատակով Ընկերությունն իրականացնում է հետևյալ գործառույթները.