«Մոդուլ» ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին որպես անկախ ինժեներախորհրդատվական կազմակերպություն:
Մեր Ընկերությունն իրականացնում է շինարարական աշխատանքների ծրագրերի ուսումնասիրություն և նախագծում, նախագծային փաստաթղթերի անկախ փորձաքննություն, շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն, խորհրդատվական ծառայություներ և ծրագրերի կառավարում` ՀՀ օրենսդրության, միջազգային պայմանագրերի (FIDIC) և ուղեցույցների պահանջների համաձայն:
Ընկերության հիմնական նպատակը որակյալ մասնագիտական ծառայություների մատուցումն է, ինչպես նաև հանրային ու մասնավոր հատվածի կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական գործընթացների կառավարման խնդիրների բարելավումը միջազգային ֆինանսական հաստատությունների (IFC, WB, KfW, EIB, EBRD, ADB և այլն) պահանջներին և ուղեցույցներին համապատասխան:
Մեր Ընկերության աշխատանքներում ներգրավված են հիդրոտեխնիկական, ջրամատակարարման, ջրահեռացման, և ոռոգման համակարգերի կառավարման, ինչպես նաև քաղաքացիական և ճանապարհային շինարարության բնագավառներում գիտակրթական, նախագծային, շինարարական և շահագործման աշխատանքներում բարձր որակավորում և հարուստ փորձ ունեցող հեղինակավոր մասնագետներ և անկախ փորձագետներ:
Ընկերության ղեկավարմամբ կամ նրա անմիջական մասնակցությամբ և համագործակցությամբ իրականացվել են բազմաթիվ և բազմաբնույթ նախագծային, խորհրդատվական և հետազոտական աշխատանքներ, որոնք ֆինանսավորվել են միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից:
Ընկերության կողմից մշակված նախագծերը բարձր գնահատականի են արժանացել Համաշխարհային բանկի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ փորձագետների կողմից:
Բարձրորակ ծառայությունների մատուցման շնորհիվ «Մոդուլ» ընկերության հետ համագործակցում են Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական, շինարարական և նախագծային առաջատար ընկերությունները, պետական կառույցները և միջազգային դոնոր կազմակերպությունները: